Նորություններ

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը պարգևատրվել է «Աշխատանքի վաստակի համար» մեդալով

հոկտեմբեր 20, 2026

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանին է հանձնել ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված մեդալը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հանրապետության տոնի և Անկախության օրվա առթիվ, աշխատանքային գործունեության, մասնագիտական նվիրվածության և ունեցած ավանդի համար Մարտիրոս Նալբանդյանը պարգևատրվել էր «Աշխատանքի վաստակի համար» մեդալով։
Ջրային կոմիտեն շնորհավորում է Մարտիրոս Նալբանդյանին պետական պարգևի արժանանալու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։