ՋԿ ներկայացուցիչը մասնակցել է կեղտաջրերի կառավարման աշխատաժողովին
հոկտեմբեր 06, 2026
Ջրային կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության գլխավոր մասնագետ Արմինե Առուշանյանը մասնակցել է Իրանում կայացած՝ Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի (RCUWM) նախաձեռնած «Կայուն կեղտաջրերի շահագործում. փորձ, մարտահրավերներ և զարգացման ուղենիշներ» թեմայով առցանց աշխատաժողովին։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Իրանի ջրահեռացման համակարգի ներկա վիճակը, շրջանառու կեղտաջրերի կառավարումը, ինչպես նաև կեղտաջրերի առաջացրած սպառնալիքները և մաքրված կեղտաջրերի արդյունավետ օգտագործման հնարավորությունները։
Ջրային կոմիտեի ներկայացուցիչը հանդես է եկել «Ընդհանուր տեղեկատվություն Հայաստանում կեղտաջրերի կառավարման ոլորտի վերաբերյալ» թեմայով զեկույցով, սահիկաշարի միջոցով էլ ներկայացրել ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հիմնական ուղղությունները։
Աշխատաժողովին մասնակցել են նաև Իրանի Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի տնօրենը, Թեհրանի քաղաքապետի տեղակալը, ինչպես նաեւ մի շարք համալսարանների և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ։