Կարևոր տեղեկատվություն ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի բաժանորդներին
հոկտեմբեր 21, 2026
Հարգելի՛ քաղաքացիներ,
Դեռևս նախորդ տարվանից Ջրային կոմիտեն մեկնարկել է ջրամատակարարման ցանցերի բարելավման, վերակառուցման և գոտիավորման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2026 թվականի դեկտեմբերին։
Ծրագրի շրջանակում Երևան քաղաքում, ինչպես նաև Արմավիրի, Լոռու և Արագածոտնի մարզերում իրականացվում են խմելու ջրամատակարարման առավել վթարային համակարգերի և բաշխիչ ցանցերի կապիտալ վերանորոգման աշխատանքներ։
Աշխատանքների ընթացքում նախատեսվում է յուրաքանչյուր բաժանորդի համար սահմանազատման կետում տեղադրել անհատական ջրաչափական դիտահոր՝ գործող նորմատիվ պահանջներին համապատասխան։
Հաշվի առնելով, որ նոր համակարգը շահագործման հանձնելուց հետո նախկին ջրամատակարարման համակարգով ծառայությունների մատուցումը դադարեցվելու է՝ խնդրում ենք շահառու բաժանորդներին շինարարական աշխատանքներին զուգահեռ կառուցել իրենց անշարժ գույքի սահմաններում գտնվող ջրագծի հատվածը՝ մինչև անհատական ջրաչափական դիտահորի տեղադրման կետը։
Նշված աշխատանքների ժամանակին իրականացումը թույլ կտա խուսափել ջրամատակարարման ընդհատումներից և հետագա անհարմարություններից։
Աշխատանքներն իրականացվում են հետևյալ հասցեներում՝
· Երևան. Կենտրոն վարչական շրջան՝ Պարոնյան, Ձորափի և հարակից փողոցներ, ինչպես նաև Պռոշյան–Դեմիրճյան–Բաղրամյան փողոցներով պարփակված հատված։ Աջափնյակ վարչական շրջան՝ Շինարարների, Պարսեղովի, Եղիազարյանի, Ջանիբեկյանի, Բաշինջաղյանի, Սիսակյանի, Վշտունու, Մարտիրոսյանի, Սարգսյանի և հարակից փողոցներ։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնին հարակից տարածք։ Նուբարաշեն վարչական շրջան։
· Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաք. Մ. Մաշտոցի, Լինչի, Հ. Թումանյանի, Թամազյանի, Գրիբոյեդովի փողոցներ և հարակից նրբանցքներ։
· Լոռու մարզի Ալավերդի քաղաք. Սարահարթ թաղամաս։