Նորություններ

Կայացել է ՋՕԸ-ների գլխավոր հաշվապահների ամենամյա աշխատաժողովը

օգոստոսի 03, 2026

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի ղեկավարությամբ Լոռու մարզի «Լոռի» Ջրօգտագործողների ընկերությունում (ՋՕԸ) անցկացվել է Ջրօգտագործողների ընկերությունների գլխավոր հաշվապահների ամենամյա աշխատաժողովը։

Աշխատաժողովի ընթացքում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական ցուցանիշները, ներկայացվել և քննարկվել են ոլորտին առնչվող օրենսդրական վերջին փոփոխությունները։ Հանդիպումը նպատակ ուներ գնահատելու կատարված աշխատանքները, ինչպես նաև ապահովելու միասնական մոտեցումներ ֆինանսական հաշվառման և օրենսդրական նոր պահանջների կիրառման հարցերում։