Նորություններ

Լոռու մարզում ավարտվել է հերթական ՕԿՋ-ի կառուցումը

հուլիսի 17, 2026

Ավարտին են հասցվել Լոռու մարզի Ալավերդի համայնքի Այգեհատ գյուղում կառուցվող օրվա կարգավորման ջրավազանի (ՕԿՋ) շինարարական աշխատանքները.

կառուցվել է 50,000 խմ տարողությամբ, 380 մետր երկարությամբ և 3.5 մետր բարձրությամբ բետոնե հենապատով ՕԿՋ։

Կատարված աշխատանքները, հերթական կատարողական ակտի շրջանակում, ընդունել է Ջրային կոմիտեի կողմից ձեւավորված մասնագիտական խումբը՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Սարգիս Դավթյանի մասնակցությամբ։

Ակնկալվում է, որ ՕԿՋ-ի շահագործումը զգալիորեն կբարելավի ոռոգման ջրի հասանելիությունը՝ բարձրացնելով շուրջ 500 հա ոռոգելի հողատարածքների ջրապահովվածության մակարդակը։ Միաժամանակ, ևս 200 հա հողատարածք կդառնա ոռոգելի։ Բացի այդ, կբարձրանա ոռոգման ջրի բաշխման և օգտագործման արդյունավետությունը։