Կայացել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ծառայությունների որակը վերահսկող անկախ տեխնիկական աուդիտորի հետ մեկնարկային հանդիպումը
օգոստոսի 21, 2026
Ջրային կոմիտեում կայացել է 2022–2031 թ․թ․ ժամանակահատվածում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեության կատարողական ցուցանիշների գնահատման նպատակով ընտրված անկախ տեխնիկական աուդիտորական ծառայություններ մատուցող «Դեկոն Ինթերնեյշնել» ՍՊԸ-ի հետ մեկնարկային հանդիպումը։
Հանդիպումը վարում էր Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ Հանդիպմանը մասնակցում էին «Դեկոն Ինթերնեյշնել» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ինգո Թյովսը, տեխնիկական աուդիտ իրականացնող թիմի մասնագետները, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներն ու մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Անկախ տեխնիկական աուդիտի իրականացումը նախատեսված է Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև 2016 թ․ կնքված վարձակալության պայմանագրով։ Այն թույլ է տալիս առավել համապարփակ գնահատել Ընկերության կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը և դրանց համապատասխանությունը վարձակալության պայմանագրով սահմանված հիմնական և ներքին կատարողական ցուցանիշներին։
Վարձակալության պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշների չապահովման դեպքում անկախ տեխնիկական աուդիտորն իրավասու է պայմանագրով սահմանված ընթացակարգով վարձակալի նկատմամբ կիրառել տույժեր և պատասխանատվության այլ միջոցներ։