Նորություններ

Ջրային կոմիտեն հյուրընկալել էր թիվ 154 դպրոցի սաներին

օգոստոսի 28, 2026

Այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում հյուրընկալվել էին Երևանի Ջորջ Դունյանցի անվան թիվ 154 հիմնական դպրոցի սաներն ու ուսուցիչները։

Աշակերտները «Վիզուալ Հայաստան» կազմակերպության «Սմարթ Էկրաններ Հայաստանի դպրոցներին» ծրագրի շրջանակում հետազոտություն են իրականացնում՝ նվիրված Երևանյան լճի պատմությանը, ներկա վիճակին և ապագային։

Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արամազդ Ղալամքարյանը կարևորեց դպրոցականների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքում՝ ընդգծելով, որ երիտասարդների մասնակցությունը ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ուսումնասիրությանը նպաստում է ինչպես գիտելիքների ընդլայնմանը, այնպես էլ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։

Այնուհետև աշակերտները հետաքրքրվեցին Հայաստանի պատվիրակության՝ Ճապոնիա կատարած այցի մանրամասներով։ ՋԿ նախագահի տեղակալ Տիգրան Քանքանյանը ներկայացրեց Ճապոնիայի ջրային ռեսուրսների կառավարման ժամանակակից մոտեցումներն ու դրանց հնարավոր կիրառելիությունը Հայաստանում։

Հանդիպմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը։ Նա դպրոցականներին ներկայացրեց Երևանյան լճի մաքրման առկա խնդիրները, իրականացված աշխատանքներն ու լճի պահպանությանն ուղղված քայլերը։