Ջրային ոլորտի բարեփոխումներից՝ ջրային վերափոխման օրակարգ
սեպտեմբեր 09, 2026
Դիլիջանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, անցկացվել է «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» խորագրով աշխատաժողովը։
Քննարկման առանցքում ջրային ոլորտի առաջիկա անելիքների հիմնական դրույթներն էին՝
1. խմելու ջրի շուրջօրյա հասանելիություն,
2. ոռոգման ջրի հասանելիության ընդլայնում և չօգտագործվող հողերի արդյունավետ ներգրավում
3. ջրամբարների կառուցում և ջրային պաշարների կուտակում,
4. կեղտաջրերի մաքրումը՝ ոչ թե բացառություն, այլ կանոն,
5. ջրի սակագին և համակարգի ծախսարդյունավետություն,
6. ջրի շուկայի ձևավորում և մասնավոր ներդրումների խթանում,
7. «ջրային ոլորտի բարեփոխումներից» անցում «ջրային վերափոխման»։
Օրակարգում էր նաև ևս մեկ կարևոր ուղղություն՝ հողի և ջրի կառավարման փոխկապակցումը՝ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի ինստիտուցիոնալ վերափոխմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր Հողի և ջրի կոմիտեի ձևավորմամբ։