Նորություններ

«Շենիկ» ՋՕԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

հունիսի 17, 2026

Այսօր Ջրային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Տիգրան Քանքանյանը Ջրային կոմիտեի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներին և «Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցներին է ներկայացրել  «Շենիկ» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Պետրոսյանին։

Քանքանյանը, շնորհավորելով Ստեփան Պետրոսյանին, հաջողություն է մաղթել նրան՝ «Շենիկ» ՋՕԸ-ի առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման, ինչպես նաև ոլորտում ձևավորված դրական դինամիկայի պահպանման և զարգացման գործում։