Նորություններ

Հանրային ներդրումային կոմիտեի 9-րդ նիստում ներկայացվել է Հեր-Հերի ջրամբարից ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը

հոկտեմբեր 26, 2026

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 9-րդ նիստը։

Օրակարգի շրջանակում Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է «Հեր-Հերի ջրամբարից ինքնահոս համակարգի կառուցում» ծրագրի նախագիծը։

Ծրագրի նպատակն է.

Հեր-Հերի ջրամբարում տարեկան կուտակվող 26 մլն մ³ ջրային պաշարի արդյունավետ օգտագործումը, ոռոգելի հողատարածքների ընդլայնումը, ինչպես նաեւ ոռոգման ջրի կայուն մատակարարման ապահովումը:

Ծրագրի կարևոր արդյունքներից կլինի նաև Սևանա լիճ լրացուցիչ 10–13 մլն մ³ ջրի հոսքի ապահովումը։

Վայոց ձորի մարզի 12 բնակավայրերն ոռոգման ջրով ապահովումը: Կառուցվելիք ջրատարի միջոցով հնարավոր կլինի ոռոգման նպատակով օգտագործել շուրջ 2440 հա հողատարածք՝ ընդգրկելով Հեր-Հեր, Վայք, Մալիշկա, Զեդեա, Ագարակաձոր, Եղեգնաձոր, Գետափ, Արփի, Աղավնաձոր, Ռինդ, Արենի և Չիվա բնակավայրերը։

Աղբյուրները՝
https://www.primeminister.am/.../23/Nikol-Pashinyan-meeting/