Ռուզան Հարությունյան
Գլխավոր քարտուղարի տեղակալ
Հեռ՝ +374 10 540 326
Էլ հասցե՝ ruzan.harutyunyan@scws.am
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 31.01.1980 թ.
Կրթություն
1986–1997 թթ.՝ Երևանի Ստ. Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոց
2005 թ.՝ Երևանի պետական համալսարան, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, ֆրանսիական բաժին (բակալավր), երկրորդ մասնագիտական լեզու՝ իսպաներեն
2007–2011 թթ.՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, «Քաղաքային տնտեսություն» (բակալավր)
2011–2013 թթ.՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, «Էկոլոգիա և կադաստր» (մագիստրատուրա)
2013–2015 թթ.՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, «Ջրային համակարգեր» (ասպիրանտուրա)
Աշխատանքային գործունեություն
2005–2006 թթ. Հայաստանի ֆինանսական ակադեմիա, ֆրանսերեն լեզվի դասախոս
2006 թ. Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի լրատվության, մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ, ֆրանսերենի թարգմանիչ
2007–2010 թթ. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տպագրության և լրատվության կենտրոնի ղեկավարի տեղակալ
2007–2014 թթ. ԵՃՇՊՀ «Տեղեկագիր» գիտական ժողովածուի պատասխանատու
2010–2014 թթ. ԵՃՇՊՀ տպագրության և լրատվության կենտրոնի ղեկավար (ընդհանուր հարցերով), ֆրանսերենի դասախոս
2013 թ. ֆրանսիական «HCERES» կազմակերպության կողմից բուհի հավատարմագրման գործընթացի կոորդինատոր
2014–2015 թթ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջբուհական համագործակցության և տեղեկատվության վարչության պետ
2014 թ. «HCERES» և իսպանական «ANECA» կազմակերպությունների կողմից բուհի հավատարմագրման գործընթացի պատասխանատու և կոորդինատոր
2015–2016 թթ. Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտ, զարգացման ծրագրերի պատասխանատու, ֆրանսերենի դասախոս
2016–2018 թթ. Մոսկվայի ինովացիոն ուրոլոգիայի կենտրոնի գլխավոր մենեջեր
2018 թ. նոյեմբերի 5-ից Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն
Գիտական գործունեություն
Հեղինակ է 8 գիտական հոդվածների, այդ թվում՝ արտասահմանյան պարբերականներում և միջազգային գիտաժողովների զեկույցներում։
Ընտանեկան կարգավիճակ
Ունի մեկ որդի և մեկ դուստր