Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր

Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիրն իրականացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Եվրամիության հարևանության ներդրումային գործիքի (ԵՄ ՀՆԳ) ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 29 մլն ԱՄՆ դոլար, որից 14 մլն ԱՄՆ դոլարը տրամադրվել է որպես վարկ, 7 մլն ԱՄՆ դոլարը՝ որպես դրամաշնորհ, իսկ 8 մլն ԱՄՆ դոլարը կազմել է ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։ Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2014 թվականին։

Ծրագրի նպատակը
Երևան քաղաքի առանձնատնային և նախկինում ինքնակամ կառուցապատված թաղամասերում տեխնիկապես առավել մաշված և շահագործման տեսանկյունից անմխիթար վիճակում գտնվող ջրամատակարարման բաշխիչ ցանցերի վերականգնում,
անհատական տնային տնտեսությունների մուտքագծերի փոխարինում,
բազմաբնակարան շենքերի ֆիզիկապես մաշված և անմխիթար վիճակում գտնվող բակային պոմպակայանների վերակառուցում և արդիականացում,
բազմաբնակարան շենքերի վթարային մուտքագծերի փոխարինում։

Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները.

  1. համակարգում առկա հոսակորուստների նվազեցում,
  2. ջրամատակարարման բաշխիչ ցանցերի կառավարման հուսալիության բարձրացում,
  3. հաշվառման համակարգի կատարելագործում և ջրի որակի բարելավում,
  4. շուրջօրյա ջրամատակարարման ապահովում,
  5. մատակարարված ջրաքանակի դիմաց վճարների հավաքագրման ավելացում,
  6. բազմաբնակարան շենքերի բակային պոմպակայանների շահագործման ծախսերի նվազեցում։

Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները և արդյունքները՝

Երևան քաղաքի Կենտրոն, Այգեստան, Ավան, Նորք-Մարաշ, Շենգավիթ, Էրեբունի, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Հաղթանակ, Սիլիկյան, Փիրումյան և Նոր Խարբերդ թաղամասերում, Բալահովիտ բնակավայրում, ինչպես նաև Արարատյան պոմպակայանում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

200,6 կմ ջրամատակարարման բաշխիչ ցանցի վերականգնում, 
129 կմ անհատական տնային միացումների խողովակաշարերի փոխարինում,
19 176 բաժանորդի ջրաչափական հանգույցների տեղադրում,
30 բակային պոմպակայանների վերակառուցում,
Արարատյան պոմպակայանում 3 նոր պոմպի փոխարինում։

Ծրագրի իրականացումից հետո Երևան քաղաքի վերոնշյալ թաղամասերի ավելի քան 63.858 շահառու ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարմամբ, հոսակորուստները հասցվել են նվազագույնի, մատակարարվող ջրաքանակները կրճատվել են 25–40 %-ով, իսկ շահագործման ծախսերը՝ զգալիորեն նվազել։ Ծրագիրն ավարտվել է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին։