Արսեն Մանուկյան
Գլխավոր քարտուղար
Հեռ՝ +374 10 540 326
Էլ հասցե՝ arsen.manukyan@scws.am
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 14.01.1968 թ.
Կրթություն
1985 թ.՝ ավարտել է Երևանի N168 միջնակարգ դպրոցը
1989–1994 թթ.՝ Երևանի ՄՅՈՒԴ իրավաբանական ինստիտուտ, որակավորում՝ իրավագետ
1994–1997թթ.՝ Մոսկվայի ՌԴ կառավարության առընթեր օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտի ասպիրանտուրա
1998թ.՝ պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Աշխատանքային գործունեություն
2025թ. դեկտեմբերի 30-ից՝ Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար
1998–2002թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ
2002–2005թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի իրավախորհրդատու
2005–2006թթ.՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սոցիալական, մշակութային և տնտեսական հարցերի խմբի ղեկավար
2006–2007 թթ.՝ «ԱրմենՏել» ՓԲԸ իրավաբանական տնօրինության իրավախորհրդատու
2007–2009 թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի իրավական և կենսաթոշակային հարցերի խորհրդատու
2009–2010թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի քաղաքականության և իրավական հարցերի խորհրդատու
2010–2012 թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի իրավախորհրդատու, թիմի ղեկավար
2012–2013թթ.՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական վարչության պետ
2013–2016թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրավախորհրդատու, թիմի ղեկավար
2017–2018թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի և ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների առաջմղումը Հայաստանում» ծրագրի փորձագետ
2018թ. հունիսի 11 – 2019թ. փետրվարի 19՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
2019թ. փետրվարի 20 – 2022թ. ապրիլի 8՝ ՀՀ փոխվարչապետի խորհրդական
2022թ. ապրիլի 18 – 2025թ. մայիսի 5՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան Բարեվարքություն Ծրագիր»՝ կառավարման ավագ մասնագետ, կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգերի թիմի ղեկավար
2010թ. – մինչ օրս՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոնի ավագ դասախոս
2025թ. օգոստոսի 15-ից՝ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետ
Սկսած 1998թ.՝ դասավանդում է Հայաստանի մի շարք բուհերում՝ քաղաքացիական իրավունք, աշխատանքային իրավունք և սոցիալական ապահովության իրավունք (Ոստիկանության ակադեմիա, Կառավարման պետական ակադեմիա, Ֆրանսիական համալսարան, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան)
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Այլ տվյալներ
2006թ.-ից՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ